Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինի կյանքում սեր կա, իսկ պալատներ՝ ոչ

Քաղաքականություն
kremlin-denies-rumors-putin-married-30-year-old-gymnast

Կա՞ արդյոք սեր Պուտինի կյանքում՝ հետաքրքրվել է Պուտինի եվրոպացի ընկերը. «Դե, հա: Իսկ քեզ ինչ-որ մեկը սիրո՞ւմ է: Ասում եմ՝ հա, – այսօրվա ասուլիսին պատմեց ՌԴ նախագահը՝ հավելելով,-ամեն ինչ կարգին է, մի անհանգստացեք»: Բացի անձնական կյանքից, մեկ այլ հարցում էլ է Պուտինը հանգիստ. Ռուսաստանում պալատական հեղաշրջումներ չեն կարող լինել. պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե որքանով է Ռուսաստանում մեծ պալատական հեղաշրջման հավանականությունը, նա ասել է. «Հանգիստ եղեք, մեզ մոտ պալատներ չկան, ուստի պալատական հեղաշրջում էլ չի կարող լինել: Մենք ունենք պաշտոնական նստավայր՝ Կրեմլը, որը շատ լավ պաշտպանվված է եւ դա մեր պետական կայունության գործոններից մեկն է»: