Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիոլետովո գյուղը ոտքի է կանգնել՝ ընդդեմ ոսկու հանքավայրի շահագործման. Էկոլուր

Հասարակություն
gold

Ֆիոլետովո գյուղի բնակիչների վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի նրանք ստորագրեն  Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթի տակ: Այս մասին ահազանգեր կան սոցիալական ցանցերում։ Նշվում է, որ հանքավայրը գյուղի վերջին տներից գտնվում է 300 մետր հեռավորության վրա: Էկոլուրը հիշեցնում է, որ Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործումը նախատեսում է իրականացնել «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն: Նախագիծը դեռեւս գտնվում է բնապահպանական փորձաքննության փուլում: Սույն թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 12.00-ին, Երևան քաղաքի Սունդուկյան 23/100 հասցեում, տեղի կունենան նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումները: Ըստ Ֆիոլետովոյի գյուղապետարանի պաշտոնական կայքի` նախագծի վերաբերյալ հանրային լսումներ նախատեսված են եղել սույն թվականի նոյեմբերի 25-ին եւ դեկտեմբերի 16-ին: «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն մտադիր է Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրը շահագործել բաց եղանակով: Նախագծի համաձայն` Ֆիոլետովոյի ոսկու հանքաերևակումը գտնվում է Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում` գյուղից դեպի  հարավ-արևելք  500 մ, Աղստև գետի աջ ափին գտնվող` ծովի  մակարդակից 1693.1 մ բացարձակ նիշ ունեցող բլրակի մերձակայքում: Հիմնական ջրային արտերիան Աղստև գետն է իր բազմաթիվ վտակներով: Հանքավայրում ոսկու պարունակությունը  տատանվում է 2,5 – 5,5 գ/տ  սահմաններում: Բացահանքը զբաղեցնելու է 5.2 հա տարածք: Լցակույտը տեղակայվելու է բացահանքից 1.3 կմ հեռավորության վրա, տարողունակությունը` մոտ 3 մլն.մ3, ընդհանուր մակերեսը` մոտ 4 հա: Հանքավայրը շահագործվելու է 5 տարի, տարեկան արդյունահանվելու է 37,000  տոննա հանքաքար: Հանքաքարը տեղափոխվելու է կամ Արմանիսի, կամ Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա: Ավելին՝ այստեղ