Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը Սմոլնիի ինստիտուտից ա». քաղտեխնոլոգ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vigen-472x265

«ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կատարված բռնությունը ավելի ստորին օղակների նախաձեռնություն է»,- համոզված է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Ըստ նրա, դա քծնանքի, իշխանության վերին օղակներին լավություն անելու և իրենց պիտանելիությունը ապացուցելու լավագույն դրսևորումն է եղել, իբր նախագահի թասիբն են պաշտպանում. «Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը սմոլնիի ինստիտուտից ա ու նրա թասիբը պիտի պահեն, ինքը կարա «տղավարի» էդ հարցերը լուծի, անգամ Արամ Մանուկյանին հրավիրի նախագահական եւ էնտեղ պարզի պատճառները»։ Իսկ ստորին օղակների նախաձեռնությունը պարոն Հակոբյանը համարում է Փորձ նախագահին ցույց տալու, թե առանց մեզ՝ դու չես կարող այդ հարցերը լուծել. «Սա վերջին տասը- տասնհինգ տարիների ընթացքում ՀՀ քաղաքական վերնախավում ձևավորված բարքերի արդյունք է»։ Արամ Մանուկյանի եւ ազատամարտիկների հանդեպ կատարված բռնությունները, Նախախորհրդարանի անդամների մեքենաների հրկիզումը, միմյանց հետ կապված չեն, համոզված է փորձագետ Արմեն Բադալյանը։ Նա լուրջ չի վերաբերվում այն կարծիքներին, թե դա իշխանության կազմակերպածն է. «Ինչո՞ւ պիտի իշխանությունը հրդեհեր, այն էլ այնպես, որ մեքենաները մինչև վերջ չայրվեին, այն ուժի ներկայացուցիչների մեքենաները, որոնց հավաքներին ընդամենը 50-60 հոգի են մասնակցում»։ Ինչ վերաբերում է ազատամարտիկների ծեծին, ապա իշխանության վրա կասկածելը պարոն Բադալյանը նույնպես իրատեսական չհամարեց. «Տարօրինակ է, հիշում ենք, որ նույն այդ դաշինքի ղեկավարը ամիսներ առաջ շաբաթը մեկ, Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անում և քննադատում իշխանություններին: Բայց չգիտես ինչու այն ժամանակ բռնություն չէին կիրառում»։ Ըստ պարոն Բադալյանի՝ այս ամենն արվում է PR-ի համար, իսկ թե ում է ձեռնտու, թող իշխանության ներքին խմբավորումները իրար մեջ պարզեն: