Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Մեր պետությունը անտեր ա». երթուղայինները շարունակում են գործադուլը (տեսանյութ)

Այսօր ուղեւորափոխադրումներ իրականացնող երթուղայինները շարունակում են գործադուլը։ Վաղ առավոտից տարբեր երթուղիներ սպասարկում են շատ քիչ քանակությամբ գազելներ։ Կանգնած են նաեւ թիվ 63 եւ 27 ավտոբուսները։ Գործադուլի պատճառով կանգառներում մեծ թվով մարդիկ են կուտակվել եւ չեն կարողանում հասնել աշխատանքի։ Ըստ լուրերի, Նորքի զանգվածից իջնող որոշ ճանապարհներ եւս գազելները փակել են՝ նաեւ այսկերպ արտահայտելով իրենց բողոքը գազի թանկացումից։