Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մարզպետարանի աշխատակցի թիկնապահը սպառնացել է սպանել (տեսանյութ)

Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանի մեքենայի հրկիզումը նրան 300.000 դրամի վնաս է հասցրել։ «Մեր անդամների բոլոր 6 մեքենաները հրկիզվեցին կազմակերպված ձևով»,-նշել է նա։ Գործի արդար քննություն չի ակնկալում, ասում է՝ ձևական բնույթ է կրում։ «Իրավունք և ազատություն» հիմնադրամը հանգանակություն է կազմակերպել և անհրաժեշտ գումար է հավաքվել, որով հրկիզված մեքենաների տերերն արդեն նորոգել են դրանք։ Անդամներից Արմեն Միքայելյանն էլ նշել է. «Սյունիքի մարզում Մարզպետարանի հաստիքին նշանակված անձնավորության թիկնապահը կյանքի համար սպառնալիքներ է հնչեցրել Գևորգ Գասպարյանի հասցեին, ով Նախախորհրդարանի ակտիվ անդամներից է։ Հետո ներողություն են խնդրել, բայց դա քրեորեն պատժելի արարք է»։