Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Դավթյանը երկու ոսկե մեդալ ունի

Սպորտ
sport-marmnamarzik

Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաջող հանդես եկավ Մոսկվայում ավարտված սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում: Մեր երիտասարդ մարզիկը գերազանց հանդես եկավ հենացատկում եւ օղակների վրա, առաջ անցավ բոլոր մրցակիցներից եւ գրավեց առաջին տեղը: Նժույգաթափում նա ցույց տվեց երրորդ արդյունքը եւ արժանացավ բրոնզե պարգեւի: Արթուր Դավթյանը մրցաշարի միակ մասնակիցն էր, որ կարողացավ նվաճել երկու ոսկե մեդալ: Հավելենք, որ այս տարվա գավաթի խաղարկությունում հանդես եկան 23 երկրների 130 մարմնամարզիկ: