Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզպետարանի աշխատակցի թիկնապահը սպառնացել է սպանել (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar2

Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանի մեքենայի հրկիզումը նրան 300.000 դրամի վնաս է հասցրել։ «Մեր անդամների բոլոր 6 մեքենաները հրկիզվեցին կազմակերպված ձևով»,-նշել է նա։ Գործի արդար քննություն չի ակնկալում, ասում է՝ ձևական բնույթ է կրում։ «Իրավունք և ազատություն» հիմնադրամը հանգանակություն է կազմակերպել և անհրաժեշտ գումար է հավաքվել, որով հրկիզված մեքենաների տերերն արդեն նորոգել են դրանք։ Անդամներից Արմեն Միքայելյանն էլ նշել է. «Սյունիքի մարզում Մարզպետարանի հաստիքին նշանակված անձնավորության թիկնապահը կյանքի համար սպառնալիքներ է հնչեցրել Գևորգ Գասպարյանի հասցեին, ով Նախախորհրդարանի ակտիվ անդամներից է։ Հետո ներողություն են խնդրել, բայց դա քրեորեն պատժելի արարք է»։ «ԵՏՄ մտնելով՝ Ռուսաստանի կցորդն ենք դառնում»,-անդրադառնալով ներքաղաքական կյանքին` ասել է Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը։ Նա շեշտել է, որ եթե ռեժիմը, այն է՝ գործող իշխանությունը, կտրուկ քայլեր չձեռնարկի երկրի վիճակը բարելավելու ուղղությամբ, «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման պլանները կվերանայվեն։ Նախախորհրդարանի անդամները պատրաստ են ֆորս-մաժորային իրավիճակում արտակարգ լիազորություններով կառավարություն ձևավորել։ Իրենք նաև համարում են, որ Արցախը դե յուրե պետք է միացվի Հայաստանին, որպեսզի դրսի ուժերն այդ երկիրը պատանդ չդարձնեն։ Ի դեպ, դեկտեմբերի 20-ին Նախախորհրդարանի անդամներն ավտոերթով մեկնելու են Արցախ՝ հանդիպելու բնակիչների հետ և իրենց կողմից իրազեկելու Հայաստանում և աշխարհում կատարվող դեպքերի վտանգավորության ու այդ իրավիճակում անհրաժեշտ քայլերի մասին։