Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը 79-րդն է աշխարհում

Սպորտ
sport-fifa

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը 2014 թվականն ավարտեց 79-րդ հորիզոնականում: Մեր ընտրանին նախորդ ամսվա համեմատ նահանջել է երկու աստիճանով: Հիշեցնենք, որ 2013 թվականի ամփոփիչ աղյուսակում Հայաստանը զբաղեցրել էր 35-րդ տեղը, իսկ այս տարվա փետրվարին հասել էր մինչև 30-րդ հորիզոնական: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, որը բավականին գերազանցում է 2-րդ տեղում գտնվող Արգենտինայի թիմին: