Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը ոտքի կկանգնի 2 տարուց. Պուտին

Քաղաքականություն
untitled9

ՌԴ նախագահը խոստանում է, որ ՌԴ տնտեսությունը ոտքի կկանգնի 2 տարվա ընթացքում: Պուտինը ներկայիս ճգնաժամը մեծապես կապում է Արեւմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների հետ։ Այս 2 տարվա ընթացքում փոքր եւ միջին բիզնեսին կտրվի ազատություն, առողջ մրցակցություն կստեղծվի. քիչ առաջ մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ նախագահը։ Հիշեցնենք, Պուտինը վերջերս հատուկ ծրագիր է հրապարակել՝ «Հարկային արձակուրդներ», ինչը, մասնավորապես, նոր ստեղծվող բիզնեսին մեծ արտոնություններ կտա. անհատ ձեռներեցները, որ կգրանցվեն 2015-ից, 2-4 տարով կազատվեն բոլոր հարկերից։ Ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ