Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրի Վարդանյանի որդին ազատ է արձակվել. armtimes.com

Հասարակություն
yuri-vardanyan

ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը  հաստատեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, որ Վրաստանում Հայաստանի դեսպան, ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդին ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է armtimes.com-ը։ Ղլեչյանն ասաց, որ «Անկախ հանձնաժողովը» դիմել էր դատարան՝ Դավիթ Վարդանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցով, դատարանն էլ բավարարել է միջնորդությունը: Հիշեցնենք, որ Վարդանյանի որդին 4 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտվել խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու, մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու համար: Նա ազատազրկված էր մոտ 1 ու կես տարի: