Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք թանկացումները մարդկանց փողոց դուրս կբերեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
756dc8b2fe89ccf8268564ffd88fe927

Սոցիալական ծանր վիճակը որպես իշխանափոխություն պահանջելու նախադրյալ Հայաստանում մշտապես եղել է, սակայն հասարակությունը վճռական քայլերի չի դիմել։ Ըստ քաղաքագետ Աղասի Ենոքյանի՝ հիմա էլ հաստատ չի դիմի, որովհետեւ «մարդիկ իրենց Նոր տարիով են զբաղված։ Մարդիկ ամեն մեկը իր մասին է մտածում, ընդդիմությունը իր մասին է մտածում, եւ հավաքական փրկության գաղափար չի դրվում»։ Հայաստանի տնտեսությունն այսպիսի վիճակում է Ռուսաստանի պատճառով։ Արեւմուտքի պատժամիջոցների արդյունքում   դոլարից զրկված ռազմավարական գործընկերը Հայաստանի հաշվին բավարարեց իր դեֆիցիտը. «Այս վիճակը ստեղծվել է նրա հետեւանքով, որ Հայաստանը գնում է ԵՏՄ, իսկ ընդդիմությունը երբեք դեմ չի արտահայտվել դրան, խորհրդարանում դեմ չեն քվեարկել դրան, ու ընդդիմությունը չի կարող խոսել իշխանափոխությունից՝ առանց պատճառների մասին խոսելու»։ Հեղափոխության պատրաստ չէ ոչ միայն ընդդիմությունը, այլ նաեւ ժողովուրդը։ Այս մասին են վկայում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հարցումները։ Ըստ նրա՝ մեր բնակչության միայն 10 տոկոսն է պատրաստ փողոց դուրս գալ՝ հանուն արդարության հաստատման։ Ժողովրդի կարծիքը եւ այլ մանրամասներ՝ տեսանյութով