Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունվարի 1-ից՝ նոր մաքսային դրույքաչափեր

Տնտեսություն
ETM-sign

Եթե առաջիկա օրերին ԵՏՄ անդամ երկրները վավերացնեն այդ կառույցին Հայաստանի միանալու պայմանագիրը, ապա հունվարի 1-ից մեր երկրում կսկսեն գործել նոր մաքսային դրույքաչափեր: Այժմ Հայաստանում Մաքսային դրույքաչափերը կարգավորվում են ՀՀ Մաքսային Օրենսգրքի 102-րդ հոդվածով, իսկ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո` ԵՏՄ հանձնաժողովի սահմանած դրույքաչափերի ցանկով: Շուրջ 11500 ապրանքատեսակներից մոտ 8000-ի դրույքաչափը բարձրանալու է, իսկ 1700-ը` նվազելու: 1850 անուն ապրանքատեսակների դրույքաչափերը թանկանալու են ավելի քան ապրանքի արժեքի 10 տոկոսով, իսկ 229 ապրանքատեսակներինը` ավելի քան 50 տոկոսով: Սակայն, մեծացող դրույքաչափերից 770-ը ուժի մեջ է մտնելու 1-ից 10 տարի ուշացմամբ: Սոցիալական առավել կարևորություն ունեցող այդ ապրանքների մեծ մասի դրույքաչափը ուժի մեջ կմտնեն 2018-2020 թվականներին: Իրազեկ Քաղաքացիների Միավորում