Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկվում է գազը երթուղայիններին վաճառել ՀՀ մտնող գնով

Հասարակություն
gas

Այսօր գործադուլի է դուրս եկել 30-40 երթուղի։ Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը լուծում է առաջարկում։ Ըստ նրա՝ գործադուլը դադարեցնելու «ցիվիլ» տարբերակ կա. ուղեվարձը պետք է 100 դրամից բարձրացնել մինչև 300 դրամ։ «100 դրամը թող ուղևորը վճարի, իսկ 200-ը՝ կառավարությունը սուբսիդավորի»,- առաջարկում է նա։ Այսօր երեկոյան, ժամը 5-ին Երևանի քաղաքապետարանի ղեկավարությունը   հանդիպում է հրավիրել՝ քննարկելու այս հարցը։ Հրանտ Եղիազարյանը մտադիր է նշված հանդիպման ժամանակ առաջարկել գազը երթուղայիններին վաճառել Հայաստան մտնող գնով։