Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը ՏՄՊՊՀ նախագահին հանձնարարեց պարզել անհիմն թանկացումները (տեսանյութ)

Տնտեսություն
gov

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ. «Նրանք աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի տատանումների հետևանքով ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված մեր քայլերին: Երեկ օրվա երկրորդ կեսից ու արդեն այսօր նկատվում է կայունացման միտում ֆինանսական շուկայում, որը շարունակվելու է»: Վարչապետը նշեց, որ անհանգստացած են փոխանկման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով ու սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով. «Մասնավորապես, երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացումներ կային: Հանձնարարում եմ ՏՄՊՊՀ նախագահին, որ ուսումնասիրի այս գործընթացներն ու ամեն օր ինձ ներկայացնի մանրամասն տեղեկություններ: Միաժամանակ հորդորում եմ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին. կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու»: