Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանն առաջարկել է թանկացնել ուղեվարձը. վարորդները չեն համաձայնում

Կարևոր լուրեր Հասարակություն
gazel11

Թիվ 71, 75, 63 երթուղիները սպասարկող գազելների վարորդներն այսօր կրկին դուրս չեն եկել երթուղի եւ պահանջում են գազի գնի իջեցում։ Նրանք հավաքվել են Հարավ-Արեւմտյան զանգվածի իրենց վերջնագծում։ Երեկ քաղաքապետարանից որպես խնդրի լուծում առաջարկվել է ուղեվարձի բարձրացում, սակայն վարորդները չեն համաձայնվել՝ հիմնավորելով, որ ժողովուրդը ի վիճակի չէ ավելին վճարել։ Վարորդները մեր թղթակցին ասել են, որ Նոր Նորքը սպասարկող գազելների վարորդներն էլ շուտով հավաքվելու են Հանրապետության հրապարակում։ Իսկ այս պահին երթուղայինները կանգնած են Մյասնիկյան պողոտայի (Կենդանաբանական այգու մոտ) երկայնքով։ Minibus drivers went on strike against gas price increase Minibus drivers went on strike against gas price increase