Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթուղայինները շարունակում են գործադուլը. կան փակ ճանապարհներ (տեսանյութ)

Հասարակություն
11112_n

Այսօր ուղեւորափոխադրումներ իրականացնող երթուղայինները շարունակում են գործադուլը։ Վաղ առավոտից տարբեր երթուղիներ սպասարկում են շատ քիչ քանակությամբ գազելներ։ Կանգնած են նաեւ թիվ 63 եւ 27 ավտոբուսները։ Գործադուլի պատճառով կանգառներում մեծ թվով մարդիկ են կուտակվել եւ չեն կարողանում հասնել աշխատանքի։ Ըստ լուրերի, Նորքի զանգվածից իջնող որոշ ճանապարհներ եւս գազելները փակել են՝ նաեւ այսկերպ արտահայտելով իրենց բողոքը գազի թանկացումից։ Հիշեցնենք, արդեն մեկ շաբաթ է՝ երթուղայինների վարորդները բողոքում են մայրաքաղաքում գազի թանկացումից։ Այն 190-ից դարձել է 230 դրամ, ինչը ձեռնտու չէ օրական 12-13 ժամ աշխատող վարորդներին։ Քաղաքային իշխանություններն ու գծատերերը դեռեւս հարցին լուծում չեն գտնում։ Այսօրվա գործադուլից մանրամասներ՝ քիչ անց։