Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով դատավորն արդեն հայտնի է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shant7

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանին։ Սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան մեղավոր ճանաչեց՝ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։ Իսկ նրա որդին՝ անչափահաս Շահեն Հարությունյանը, դատապարտվեց 4 տարի ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով։ Շահենը սովորում է 11-րդ դասարանում։ Բոլոր ամբաստանյալներին դատարանը մեղավոր ճանաչեց: Դատարանը ամենախիստ պատիժը սահմանեց Վահե Մկրտչյանի նկատմամբ 7 տարվա ազատազրկում։ Ալբերտ Մարգարյանը դատապարտվեց 6, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Վարդան Վարդանյանը՝ 5, Հայկ Հարությունյանը 4,6 ամիս, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 , Սեւակ Մնացականը՝ 1 տարի 6 ամսվա, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա ազատազրկման։Տիգրան Պետրոսյանն արդեն ազատության մեջ է։ Միսաք Առաքելյանի նկատմամբ նշանակվեց 50 հազար դրամ տուգանք։ Վերջինիս նկատմամբ ընտրված ստորագրությունը՝ որպես խափանման միջոց, վերացվեց։ Պաշտպանները դատարանին միջնորդել են վերացնել նրանց խափանման միջոցները եւ կայացնել արդարացման դատական ակտ։ Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները մեղավոր են ճանաչվել անցյալ տարվա նոյեմբերի 5-ի դեպքերից հետո ՝ խուլիգանություն կատարելու եւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար։