Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գծի տերերը հարստանում են ուղևորների և վարորդների հաշվին, չդադարեցնեք գործադուլը»

Հասարակություն
31bbd06dd883e3fceb77f132cb257f6a

Երևանի երթուղայինների մի շարք գծերի վարորդներ գործադուլ են սկսել։ Պետպաշտոնյաների, գծատեր-պատգամավոր-օլիգարխների շահույթ ստանալու մոլուցքը հիմա էլ ավելի նեղ վիճակի մեջ է դնում վարորդներին։ Նրանք ցանկանում են հարստանալ թե՛ ուղևորների և թե՛ վարորդների հաշվին, միայն թե իրենց եկամուտը չպակասի։ Մեկ տարի առաջ Երևանի հանրությունը պահանջ դրեց վերացնել Երևանի տրանսպորտի կոռումպացված ցանցը և հեռացնել դրա պատասխանատուներին։ Կրիմինալը ատամներով պաշտպանեց նրանց և մինչև օրս նրանք պաշտոն են զբաղեցնում։ Հենց նրանց գրպանն էլ հոսում է վարորդների վաստակածի ահռելի մասը։ 2013 թվականի զանգվածային շարժման արդյունքում 150 դրամ ուղեվարձը նորից դարձավ 100 դրամ։ Քաղաքացիների այդ պայքարի արդյունքում 2013-ի հուլիսից մինչև օրս մենք՝ երևանցիներս խնայել ենք մոտ 20 միլիարդ դրամ կամ 50 միլիոն դոլար։ Այս գումարը մեր գրպաններից շորթած կլիներ քաղաքապետարանը, կոռումպացված ու քրեական տարրերն ու գծատերերը։ Այժմ էլ եկել է վարորդների հետ համերաշխություն ցուցաբերելու ժամանակը։ Մեր շահերը համընկնում են` արդար տրասպորտային համակարգ, վարորդներին՝ արժանապատիվ վարձատրում։ ՀՀ վարչակարգի վարած ապաշնորհ արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում բարձրանում է վառելիքի գինը, իսկ ՀՀ դրամը կտրուկ արժեզրկվել է: Օլիգարխները որոշել են իրենց շահույթի պակասը լրացնել հանրային տրանսպորտի, տաքսիների վարորդների և պարզապես մեքենա վարող քաղաքացիների հաշվին` թանկացնելով գազը այն պայմաններում, երբ միջազգային շուկայում համարյա կրկնակի անկում են ապրել էներգակիրների գները: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում վարորդների գործադուլին և համընդհանուր քաղաքացիական սոլիդարության կոչ ենք անում` ընդդեմ օլիգարխների։ Վնասները թող փոխհատուցվեն օլիգարխների գերշահույթների հաշվին: Ստեղծված իրավիճակի մեղավորները նաև ՀՀ կառավարությունն ու վարչակարգն է, որի թողտվությամբ են գործում գնագոյացման մենաշնորհային մեխանիզմները: «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնություն