Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հայտարարությունը

Քաղաքականություն
83903fa6580ab5a86b865b12b9d394ef

Երկրում ձևավորվող աղետալի իրավիճակը հաղթահարելու և առաջիկայում պետական կառավարումն ստանձնելու պատրաստակամության մասին Ռեժիմի և կեղծ ընդդիմության առաջնորդները, որոնք իրականում Ռուսաստանի քաղաքական գործակալներից բաղկացած միասնական թիմ են, իրենց դավաճանական ու ապիկար քաղաքականությամբ երկիրը հասցրել են քաղաքական և սոցիալ-տնտեսական աղետի: Նրանք իրենց օտար տերերի թելադրանքով մեր երկիրը ներքաշեցին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կործանարար գործընթացի մեջ, ինչի հետևանքով մենք դառնում ենք Ռուսաստանի կցորդ և նրա հետ միասին գահավիժում ենք դեպի անդունդ: Նման արտակարգ իրավիճակից հնարավոր է դուրս գալ բացառապես արտակարգ քայլերի միջոցով: «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտարարում է, որ թույլ չի տալու երկիրը հասցնել քաոսի և ամեն պահի պատրաստ է ստանձնելու պետական կառավարման պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ՝ որպես իրատեսական ուժ, Շարժումը գործող ռեժիմից պահանջում է երկիրը վերջնական կործանումից փրկելու համար առնվազն իրականացնել հետևյալ քայլերը. 1. դադարեցնել ԵՏՄ-ին միանալու գործընթացը, 2. արգելել քաղաքական և սպեկուլյատիվ նպատակներով դեպի Հայաստան ռուսական ռուբլու մուտքը, 3. արգելել Հայաստանից դեպի Ռուսաստան արտարժույթի ելքը, 4. մշակել և իրականացնել հակաճգնաժամային միջոցառումներ ավելի կայուն արտաքին գործընկերների, առաջին հերթին՝ Արևմուտքի և Իրանի, հետ, 5. երկրի ներսում կարգավորել տնտեսական իրավիճակն ու միջավայրը: Շարժումը ռեժիմին զգուշացնում է, որ դեպի քաոս երկրի գահավիժումը կանխող այսպիսի արտակարգ քայլեր չկատարվելու դեպքում. 1. վերանայելու է 2015 թ. ապրիլի 24-ին ռեժիմին հեռացնելու ծրագիրը և արագացնելու է ժողովրդին փողոց հանելու և ռեժիմին հեռացնելու քայլերը,2. ձեռնամուխ է լինելու արտակարգ լիազորություններով օժտված ժամանակավոր կառավարություն ձևավորելու գործին: