Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաշնային խորհուրդը վավերացրել է ՀՀ՝ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը

Քաղաքականություն
ռդ

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Փաստաղթում նշվում է, որ 2015 թվականի հունվարի 1-ց Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ միասին համարվում է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Փաստաթուղթը սահմանում է Հայաստանի պարտավորությունները՝ կապված միասնական սակագնային քաղաքականության հետ։ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության  մասին համաձայնագիրն արդեն իսկ վավերացվել է Պետական դումայում: Փաստաթուղթը պետք է վավերացնի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։