Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը պայքարում է կրծողների դեմ

Հասարակություն
քաղ

Մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում ու բակերում դեռատիզացիոն մասնագիտացված կազմակերպությունները, համատիրությունների աջակցությամբ, իրականացնում են ինչպես պլանային, այնպես էլ կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ: Լրացուցիչ միջոցառումներն ընթանում են հատկապես այն հասցեներում, որոնցից բնակիչները ահազանգել էին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծի հեռախոսահամարներով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր հետևողական լինել և անարձագանք չթողնել ոչ մի ահազանգ: Կրծողների ակտիվ վերարտադրողականության շրջանը գարնան և աշնան ամիսներն են: Այդ ժամանակահատվածում բոլոր վարչական շրջաններում դեռատիզացիայի աշխատանքներ են իրականացվել մի քանի անգամ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու բակերի խնդրահարույց հատվածներում: Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կարող է կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք հանդիսանալ: Երեւանի քաղաքապետարան