Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՅԴ. Սաղին ադաթ ա, մեզ բեդա՞թ (տեսանյութ)

Թող հասարակությունն ինքը գնահատի ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանի երեկվա ելույթը ԱԺ ամբիոնից. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ավելացնելով. «Ես ամեն մեկի ելույթը գնահատելու կարիք չունեմ. դա իր ոճի ելույթ է ու եթե դա վիրավորանք ու զրպարտություն չի պարունակում, նորմալ է: Հիմա նա իր այդ կոլորիտի մարդն է: Ես այդ ելույթը չէի ունենա»: Սեյրան Սարոյանը երեկ ելույթ էր ունեցել ՀՀԿ եւ ՀՅԴ համատեղ հրավիրած արտահերթ նիստին, որը նվիրված էր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ տեղի ունեցած բռնություններին: Պարոն Ռուստամյանը խոսեց նաեւ հայհոյել կարելի-չի կարելիից. «Մայր հայհոյելը հայ ժողովրդի համար ամենամեծ սրբություններից մեկն է: Մենք էլ պետք է հասկանանք, որ չի կարելի հայհոյանքներ տեղալ ու մտածել, որ դա կմնա անպատասխան: Հայ ժողովրդի մենթալիտետն այդպիսին է. ռուսների մոտ դա կարող էր լինել բարեւի նման: Իսկ բանակում դա ավելի վատ արդյունք է տվել: Հիմա այդ մարդն ինչ մտածում էր, անկեղծորեն ասաց, քան այն մարդիկ, որոնք ավելի վատ բաներ ունեին մտքում ու չասացին»: