Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին

Պաշտոնական
unnamed44

Դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2014 թվականի ընթացքում պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության արդյունքները և գնահատվել ձեռքբերումները: Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացման նշանակությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման դինամիկան: