Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արտագաղթից վերադարձ» ծրագիրը նախատեսում է շենացնել Գյումրին և Շիրակի մարզը

Հասարակություն
Gyumri_35-300x300

Այսօր Գյումրիում կա անօթևան շուրջ 4,300 ընտանիք, ովքեր ապրում են այն նույն տնակներում, որտեղ պատսպարվել են 26 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժից հետո, և նրանցից միայն 430 ընտանիք են իրավասու ճանաչվել բնակարան ստանալու համար: Այսօր, ըստ պաշտոնական տեղեկատվության, Գյումրիի բնակչության շուրջ կեսն ապրում է աղքատության մեջ. փաստացի ամեն երկրորդ երեխան սոված է լուսացնում: Երկրաշարժից հետո 26 տարիների ընթացքում Գյումրին կորցրել է շուրջ 150 հազար մարդ (նրանց մեծ մասն արտագաղթել են դեպի Ռուսաստան): Արտագաղթի ժավալները դեռևս բարձր մակարդակի վրա են, և ամեն օր Գյումրիից դեպի Ռուսաստան ավտոբուսներ են ուղևորվում: Գյումրեցիներն ապրում են միայն այն հույսով, որ գոնե սփյուռքն ինչ-որ բանով կօգնի իրենց այս վիճակից դուրս բերելու հարցում: Նրանք ապրում են այն հույսով, որ ևս մեկ ցուրտ ձմեռ կգոյատևեն, և սփյուռքը վերջապես կմիավորվի՝ հանուն Գյումրիի վերակառուցման և ցույց կտա, որ դեռ գոյություն ունի, դեռ հույս կա, և մարդիկ չպետք է լքեն իրենց երկիրը: «ԴԵՊՈՊ» ծրագրի ներկայացուցիչները համոզված են, որ սա օրհասական կարևոր անհրաժեշտություն է Գյումրիի և Շիրակի մարզի համար: Վերջերս հրապարակված՝ արտագաղթի պատճառներն ուսումնասիրող զեկույցը (որը հովանավորվել էր Տորոնտոյի՝ «Գոլոլեան Հիմնադրամի» կողմից), պարզել է, որ ամենաանմխիթար իրավիճակը Գյումրիում է (մանրամասներին կարող եք ծանոթանալ www.depop.am կայքում): «Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտության արդյունքներն առաջին անգամ ներկայացվել են Երևանում՝ 2013թ. հոկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի Բնակչության Ֆոնդի հետ համատեղ կազմակերպված համաժողովի ժամանակ: Այնուհետև, 2014թ-ին զեկույցը ներկայացվել է Բեյրութում, Փարիզում, Տորոնտոյում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպված վեհաժողովների ժամանակ: Այս այցելությունները և զեկույցը մեծ հետաքրքրություն են առաջացրել սփյուռքում, և շատերը հարցնում են, թե ինչպես կարող են օգտակար լինել Հայաստանին: «Արտագաղթից վերադարձ» (Depop2Repop) ծրագիրը նախատեսում է շենացնել Գյումրին և Շիրակի մարզը Գյումրիի թեման քննարկելիս, «ԴԵՊՈՊ» հետազոտական ծրագրի հիմնադիր Վահան Գոլոլեանն ասել է, «Եկե՛ք մեր բոլոր ջանքերն ու քայլերն ուղղորդենք Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի շենացմանը»: Պարոն Գոլոլեանը կարևոր է համարել նշել, որ այս նոր քայլերը պետք է ավելի լավ կատարվեն և ավելի խելացի հաշվարկված լինեն: «ԴԵՊՈՊ» ծրագրի և Գյումրիի շենացման նոր ծրագրի համակարգող տնօրեն Կամո Մայիլյանն ավելացրել է, «Մեր նպատակն է սփյուռքից հրավիրել քաղաքացիական ակտիվություն և պատրաստակամություն ցուցաբերող հայ առաջնորդների, ովքեր ղեկավարող հանձնախումբ կստեղծեն: Այս ղեկավարող հանձնախմբի նպատակն է բազմակողմանի մոտեցումներ մշակել Գյումրիի շենացման համար՝ հետևյալ ուղղություններով. • Բնակարանաշինություն և քաղաքաշինություն, • Արտադրությունների և ներդրումների ներգրավում դեպի Գյումրի՝ հիմնականում տեքստիլ արտադրության, բրդի մշակման և շորի արտադրության ոլորտներում, • Մշակույթային վայրերի վերակառուցում, • Տուրիզմի ներգրավում»: Ավելին՝ depop.am կայքում Gyumri_25-300x300 Gyumri_46-300x300 Gyumri_54-300x300 Gyumri_64-300x300 Gyumri_74-300x300 Gyumri_84-300x300 Gyumri_94-300x300 Gyumri_104-300x300