Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Փոքր բիզնեսը կհայտնվի Կարմիր գրքո՞ւմ (տեսանյութ)

«Բիզնեսը չի սիրում, երբ իր հետ «խաղեր» են տալիս»,-ասել է Փոքր ձեռներեցների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը` խոսելով երկրում փոքր ձեռներեցության ոլորտի խնդիրների մասին։ Նրա համոզմամբ՝ պետք չէ փոքր բիզնեսի համար հեծանիվ հորինել, պարզապես անհրաժեշտ է լուծել առկա խնդիրները։ «Եթե խնդիրները չլուծվեն, փոքր բիզնեսը կհայտնվի Կարմիր գրքում»,-ասել է Փոքր ձեռներեցների հայկական միության նախագահը։ Անդրադառնալով ուղևորատար տրանսպորտային միջոցների աշխատանքին, պարոն Ասլանյանը շեշտել է, որ գծատերերին ձեռնտու չէ երեկոյան ժամերին աշխատեցնել դրանք, և այժմ էլ հենց իրենք թույլ չեն տալիս վարորդներին դուրս գալ երթուղի։ Հենց այդ պատճառով էլ երեկոյան ժամերին շատ քիչ երթուղայիններ կարելի է տեսնել։