100-ամյա Մանյա տատը փոշմանել է, որ չի ամուսնացել (տեսանյութ)
Մանյա Հարությունյանը իր ծննդյան տարեդարձը նշում է արդեն 100-րդ անգամ։ Չնայած արդեն վաղուց մենակ է ապրում, բայց բարեկամներն ու հարազատները նրա համար իսկական տոն են կազմակերպել։ Իր երկարակեցության գրավականը Մանյա տատը երկարամյա աշխատանքն է համարում։ Սիրել է մանկավարժությունը, հետո «ղեկավար գործով» է զբաղվել, թատերական խմբեր է ղեկավարել։ Տիկին Մանյան խոստովանում է՝ այնքան է տարվել հասարակական աշխատանքով, որ մոռացել է իր անձնական կյանքի մասին։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաններ չունի. «Արհամարհել եմ ամուսնական կյանքը, բայց որ մեծացա, հասկացա, որ մենակ մնացի, հասկացա, որ սխալվեր եմ, որ ընտանիք չեմ կազմել» Մանյա Հարությունյանը օրվա հիմնական մասն անցկացնում է 85-ամյա հարեւանուհու հետ։ Ընկերուհիները ամբողջ օրը գրքեր ու թերթեր են կարդում։ Պարզապես տխրում են, որ միայնակ տնից դուրս գալ չեն կարող։ Մեկ դար ապրած կինը հիշողությունից չի բողոքում, մանկությունից մինչեւ այսօր ամեն ինչ հիշում է, մանրամասն։ Տիկին Մանյան դեմ չէ, որ մի քանի տարի անց եւս մեկ կլոր տարեդարձ նշի։