Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը ԵԿՄ-ին տարածք կտրամադրի

Հասարակություն
3b9ae77958fc9e7f73f822ad475e5a5c

Դեկտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու նիստում կհաստատվի 2015 թ. Երեւանի բյուջեն։ Բյուջեն եկամուտների գծով կկազմի   71.870,838.3 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 72,120,838.3 հազ. դրամ, իսկ դեֆիցիտը 250.000.0 հազ. դրամ։ Երևան քաղաքի ավագանին այդ օրը որոշելու է նաեւ տեղական տուրքերի հաջորդ տարվա դրույքաչափերը։ Ի դեպ, Երեւանի ավագանու որոշմամբ՝ համայնքի սեփականությունը հանդիսացող Եղիշե Թադևոսյան փողոցի հ.11/4 հասցեում գտնվող շենքի նկուղային տարածքից 309.3 քմ մակերեսով հատվածը, անհատույց օգտագործման իրավունքով, 5 (հինգ) տարի ժամկետով, կտրամադրվի «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը։