Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մհեր Սեդրակյան. «Ինձ հարց չտաք, կվիրավորեմ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
eb2aec8e0aba76539c54c31e80d177d5

«Ինչ հարց կունենաք, կբերեք օգնականին կտաք՝կպատասխանի։ Սրանից հետո ինձ ոչ մեկ հարց չտա ՝կվիրավորեմ։ Որովհետեւ էդ հարցերից բաներ եք սարքում, եզրակացություն լավ չեք անում»,-ասաց Մհեր Սեդրակյանը՝ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչպես է նա գնահատում ազատամարտիկներին եւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստին։ Պարոն Սեդրակյանի զգուշացումից հետո լրագրողները շարունակեցին հարցեր տալ նրան, ով վիրավորելով լրագրողներին՝ ասաց. «Ախր, դու Կակոսյանի դպրոցի աշակերտ ես ընդամենը»։ Հ.Գ Տարիներ առաջ Երեւանում գործում էր Կակոսյանի դպրոց, որտեղ սովորում էին մտավոր խնդիրներ ունեցողներ։