Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատամարտիկների կորմը պակասել ա, կամ էլ իրանց սովորացնում են» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
araqel

Պատգամավոր Առաքել Մովսիսյանն առաջին անգամ է լսում Արամ Մանուկյանի հանդեպ բռնություն իրականացրած Արշակ Սվազյանի մասին, որին մամուլը համարում է ՀՀԿ-ական պատգամավորի վարորդը «Ես պատմության մեջ վարորդ չեմ ունեցել, ես եմ միշտ վարել մեքենան»։ Ինքը չի ուզում այս թեմայով ծավալվել, որովհետեւ, ըստ նրա, իր ասածի վրա բաներ են ավելացնում, որոնք ինքը չի ասել, ավելի լավ է լրագրողներից հեռու մնա «Որովհետեւ ինչ էլ քֆուր տամ, չի հասնի իրանց, որովհետեւ չեք անելու մեկ ա»,- ասում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը։ Աստծո պատիժը նրանց գլխին, ովքեր զրպարտում են պարոն Մովսիսյանին եւ նրա անունը կապում այսպիսի դեպքերի հետ «Ես խնդիր չունեմ էս երկրում բացի ժողովրդավարությունից»։ ՀՀԿ-ական պատգամավորը, միեւնույն է, չի ընդունում, որ հայհոյում են Սերժ Սարգսյանին։ Հատկապես ազատամարտիկները։ Սերժ Սարգսյանը դրոշ է, հրամանատար է, հող ու ջուր է, ուրիշ բան, որ պարզապես երկու հոգի իրար հետ վիճեն ու վիրավորեն «Բայց դու ամեն օր չես տեսնում նախագահին, որ հլը մի հատ էլ քեզ իրավունք վերապահես»։ Հայհոյել Սերժ Սարգսյանին, նշանակում է կռվի ժամանակ զենքերը վայր դնել ու հանձնվել, իրենք ի վերջո Սերժ Սարգսյանի հրամանատարության տակ են կռվել, պարոն Մովսիսյանը փաստեր ունի «Չեմ իմանում, մի որոշ մասը մի քիչ կորմը պակասել ա, կամ իրանց սովորացնում են»։ Ինքը ազատամարտիկներին կոչ է անում համբերություն եւ հանդարտություն։ Եթե դժվարություն ունեն հասկանալու, թե ճիշտը որն է, պարոն Մովսիսյանը պատրաստ է հասկացնել։