Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը առաջատարների թվում է

Սպորտ
sport-aronyan1

Պեկինում շարունակվում են համաշխարհային մտավոր խաղերը: Այսօր մեկնարկեց կայծակնային շախմատի մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: Առաջին օրը կայացած 10 պարտիաներում մեր գրոսմայստերը տարավ 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի եւ միայն մեկում զիջեց մրցակցին: Լեւոն Արոնյանն այժմ 7 միավորով բաժանում է 1-3-րդ տեղերը՝ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի եւ հունգարացի Պետեր Լեկոյի հետ: Վաղը կկայանան հաջորդ 10 տուրերի պարտիաները: Լեւոն Արոնյանը 11-րդ տուրում կմրցի ֆրանսիացի Վաշյե Լագրավի հետ, որը 6 միավոր ունի: