Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքականություն
IMG_2059-Medium-1-1

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցառումներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված տեսանկարահանող սարքի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին