Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելը նկարահանվել է  (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-manukyan-1

Արամ Մանուկյանի դեմ հարձակման լուրն առնելուց հետո նրա կուսակիցներից ու ոստիկաններից  բացի բազմաթիվ լրագրողներ են շտապել նրա բնակարան։ ՀԱԿ պատգամավորի  դեմքին կապտուկներ են եղել։ Նա առայժմ ձեռնպահ է մնացել մեկնաբանությունից։ Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեղադրել է Սերժ Սարգսյանի վարչախմբին. «Ռեժիմը դիմում է բացահայտ ահաբեկչական գործողությունների, իշխանության շակալները հարձակվում են ընդդիմության ներկայացուցիչների վրա»: Ի դեպ, Մանուկյանի շենքի բակում տեսախցիկ կա։ Նկարահանվածն արդեն ոստիկանների ձեռքում է։ Հարձակվողը միջին տարիքի տղամարդ է եղել: Նա ոչինչ չի ասել, հարվածներ է հասցրել պատգամավորին եւ դիմել փախուստի: