Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի թանկացումից բողոքի ալիք է սպասվում

Կարևոր լուրեր Հասարակություն
0108f8fb70989b84d5ab88e11a96c842

Այսօրվանից՝ դեկտեմբերի 11-ից, գազալցակայաններում բնական գազը թանկացել է՝ 1 խմ-ը 190 դրամից դառնալով 230 դրամ: Այս թանկացումից ամենաշատը կտուժեն գազելների վարորդները, եւ մեր տեղեկություններով՝ արդեն իսկ այսօր բողոքի ալիք է բարձրանալու։ Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե իրենք օրական կարողանում էին վաստակել 5-6 հազար դրամ, ապա թանկացումից հետո իրենց կմնա 2-3 հազար դրամ։ Այսինքն՝ վաստակածի գերակշիռ մասը կգնա գազին ու «իրենց վրա դրված պլանին»։ Մանրամասներ՝ ավելի ուշ։