Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանը խնդրեց կոռուպցիայի մասին հարցը չթարգմանել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
galust

Այսօր ԱԺ-ում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորի հետ համատեղ ասուլիսում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոսեց նաեւ կոռուպցիայից: Ի դեպ, թարգմանիչը չկարողացավ կոռուպցիա բառը թարգմանել, քանի որ Ուրուգվայում չկա ոչ կոռուպցիա, ոչ կաշառակերություն: Պարոն Սահակյանը հայ լրագրողներին կոչ արեց շատ չխոսել այդ երեւույթների մասին, քանի որ դրանք ժամանակի ընթացքում հաղթահարելի են ու կոռուպցիայի դրսեւորումները մեր երկրում զգալի նվազել են: Նա նաեւ հայտարարեց, որ այսօր կոռուպցիայի մեջ են բոլորը՝ պաշտոնյաներից մինչեւ լրագրողները: Այս նախադասությունը նա խնդրեց չթարգմանել. «Այսօր ամենաահավորն այն է, որ ոչ մեկս մյուսին չի հավատում ու չի վստահում: Հավատի կորուստն ավելի վտանգավոր է, քան կոռուպցիան»: Ասուլիսի ավարտին ԱԺ նախագահը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահի հետ միասին խորհրդարանի բակում տնկեցին բարեկամության ծառ: