Կօգնեն կանանց՝ անգործության չմատնվել
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կազմակերպում է արդեն ավանդական դարձած բարեգործական տոնավաճառը՝ նվիրված Ամանորին և Սուրբ ծննդին։ Բարեգործական տոնավաճառի կազմակերպմանն աջակցում է Երևանի քաղաքապետարանը։ Միջոցառումը հնարավորություն է տալիս մասնակից դառնալու կանանց և Հայաստանի ընտանիքների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերին, ունենալու ներդրում մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում։ «Մեր նպատակն է, որպեսզի կանայք հայտնեն իրենց խնդիրները, իսկ դեռահաս աղջիկներին փորձել կրթել։ Մենք հնարավորություն ենք տալիս, որպեսզի կանայք անգործության չմատնվեն, և առնվազն 40 կին աշխատանքի հնարավորություն կունենա»,-նշեց Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը Բարեգործական տոնավաճառը կգործի դեկտեմբերի 13-ին և 14-ին, ժամը 11։00-ից մինչև 18։00-ն։ Տոնավաճառին մասնակցելու համար հրավիրվել են ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող կին արտադրողներ, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպություններ։ Տոնավաճառի ընթացքում կազմակերպվելու է նաև վիճակահանություն, խաղարկվելու են տարբեր նվերներ։ Բարեգործական տոնավաճառից ստացած ողջ հասույթը կտրամադրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական մասնակցության խթանման նպատակով իրագործվող ծրագրերին։