Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանկավարժականը մայրանալու դեռ շատ ճանապարհ ունի». Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Հասարակություն
photo.php_

Տիգրան Սարգսյանի փոխարեն Գալուստ Սահակյանն այսուհետ կգլխավորի ՀՊՄՀ խորհուրդը։ Նրա թեկնածությանը դեմ էր միայն խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը: Նա չկարողացավ հարցեր ուղղել խորհրդի նախագահի միակ թեկնածուին. «Ես պիտի հարցնեի էն, որ ԱԺ նախագահ եք, արդյոք չի խանգարելու, որ բուհում քաղաքական քարոզչություն գնա,  դա նշանակում է, որ իր բուհում ՀՀԿ-ն է թագավորելու»,-ասում է «Ժառանգության» անդամ, ՀՊՄՀ խորհրդի անդամ՝ Անահիտ Բախշյանը։ Տիկին Բախշյանը դեմ էր արտահայտվել, նաեւ խորհրդի նախագահի բաց ընթացակարգով քվեարկությանը. «Փակ գաղտնի քվեարկություն անում են, որպեսզի մարդը չվախենա եւ իր կարծիքը, ինչ ունի իր գլխում՝ արտահայտի»: Գալուստ Սահակյանն իր նոր պաշտոնը լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի համարում. «Ավելի շատ այսօրվա իմ պաշտոնը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կհամարեմ, քանի որ կրթական համակարգն իմ միջավայրն է։ ես համոզված եմ, որ մանկավարժական բուհը, կամ բուհերը մայրանալու դեռ շատ ճանապարհ ունեն»: Այնուհետ բուհի ռեկտորը ներկայացրեց տարեկան հաշվետվությունը եւ պատասխանեց խորհրդի անդամների հարցերին: Նիստից հետո Գալուստ Սահակյանին հանձնվեց պատվո շքանշան: