Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ-ին միանալ՝ չի նշանակում թռնել ՌԴ-ի գիրկը. Բարսեղ Բեգլարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ֆլեշ1

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը չի ցանկանում մեկնաբանել Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու որոշումը։ «Որոշումն արդեն ընդունվել է, ես ով եմ, որ ասեմ ճիշտ է, թե սխա՞լ։ ԵՏՄ-ին միանալով չի նշանակում միակողմանորեն, կներեք, թռնենք Ռուսաստանի գիրկը»,- «Ա1+»-ին ասաց Բարսեղ Բեգլարյանը Արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարի պատվիրակը խորհուրդ է տալիս առայժմ սպասել՝ հասկանալու համար այդ որոշման հետեւանքները. «Մի դատիր, որ չդատվես, ես չեմ ուզում դատավորի դերում հանդես գալ, ստիպված ենք այդ նոր իրավիճակում գտնել ճիշտ, նորմալ լուծումներ»։ Արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարի մի մասը նվիրված էր Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուն։ Համագումարին մոտ կես ժամով մասնակցած վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց՝ ԵՏՄ-ին անդամակցության համար անհրաժեշտ միջոցառումները կատարվում են ըստ ժամանակացույցի։ «Այժմ իրականացվում են նպատակաուղղված աշխատանքներ այն բոլոր կետերի կատարման ուղղությամբ, որոնք պետք է իրականացվեն անդամակցությունից հետո»,- ավելացրեց նա։ Բանակցությունների արդյունքում որոշվել է ընդհանուր շուկա ստեղծել մի շարք ապրանքների եւ ծառայությունների համար. «Հունվարի 1-ից պետք է սկսի գործել եւ տեսնենք, թե տնտեսությունը ոնց է դրսեւորվում, արդյո՞ք 4 երկրների տնտեսությունները շղթայված՝ իրար հետ մեկը մյուսին պետք է քաշի, մեկը մյուսին պատճառ հանդիսանա, որ զարգացնի, դա մի քիչ վաղ է, որ այսօրվա դրությամբ ես ասեմ»,- ասաց «ՎիվաՍել»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ հիշեցնում է՝ մեր արտահանման 70 տոկոսը իրացվում է ԵՏՄ անդամ երկրների շուկաներում. «Համարում ենք ինտեգրացիոն նոր քայլ, հնարավորություն։ Մեր արտահանումները, ներդրումները զարգացնելու , ռուսական խոշոր կապիտալը Հայաստան բերելու»,-եզրափակեց նա։