Մոնթե Մելքոնյանի արձանին հարմար տեղ դեռեւս չկա

Երևանի Հր․ Քոչար փողոցի վրա գտնվող գողտրիկ արվեստանոցում ես հանդիպեցի ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ, ակադեմիկոս Լևոն Թոքմաջյանին, որը աշխատում էր Արցախի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մանրակերտի վրա։ Իմ առաջին հարցն էր ՝

-Ինչո՞ւ հատկապես ընտրեցիք Մոնթե Մելքոնյանին, չէ՞ որ 1994թ․ նրա մահվան տարելիցին Մարտունու շրջկենտրոնում կանգնեցրիք նրա արձանը։

—Մոնթե Մելքոնյանը ինձ համար ոչ միայն լեգեդար է, ոչ միայն աստվածային հերոս է, այլ նաև նվիրումի խորհրդանիշ է ։ Մի մարդ, որը Միացյալ Նահանգների բարեկեցիկ կյանքը թողեց, եկավ և իր կյանքն ու արյունը տվեց հայրենիքի, Ղարաբաղի ազատությանը։ Մարտունու շրջկենտրոնում կանգնեցրի նրա արձանը։ Ահա անցել է շուրջ 20 տարի։ Իմ մեջ խմորվել է նորից վերակենդանացնել մեր հերոսի հուշարձանը ՝ Երևանում։ Քաղաքապետարանից ինձ ասացին, որ նոր մայրուղի է բացվելու՝ Լենինգրադյան պողոտան միանալու է Աջափնյակին և այդ մայրուղին կոչվելու է Մոնթե Մելքոնյանի անունով։ Ես շատ ոգևորվեցի ։ Տեղանքը ուսումնասիրելուց հետո ես հրաժարվեցի այդ մտքից։ Ճիշտ է այդ տեղը հիանալի էր ընտրված, բայց ժողովրդի տեսանելիության համար շատ անհարմար տեղ է։ Արձանը նայելու համար մարդը պետք է մոտենա և այն մոտիկից դիտի։ Բայց այդ մայրուղիով անցնում են բազմաթիվ տրանսպորտային միջոցներ, որտեղ կանգնելու դեպքում կառաջանա խցանում։ Այժմ փնտրտուքի մեջ եմ ։

—Այժմ Դուք աշխատում եք արձանի գիպսե մանրակերտի վրա։ Իսկ իրականում դա ի՞նչ չափերի է լինելու ։

—Իրականում այն պատվանդանի հետ միասին լինելու է 2,5 – 3 մետր:

—Ի՞նչ նյութից է լինելու արձանը։

—Նախընտրում եմ մարմարը, որովհետև ես շատ եմ սիրում աշխատել այդ նյութի վրա։ Ինչպես գիտեք, Երևանում տեղադրված Մարտիրոս Սարյանի արձանը նույնպես մարմարից է ։

Վերջացնելով այս փոքրիկ հարցազրույցը՝ ասեմ նաև, որ ժողովրդի սիրելի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը գտնում է, որ իր գաղափարը կլինի մեր ժամանակների հերոսության խորհրդանիշը։

 

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Նյու Յորք

Լուսանկարները՝ հեղինակի

monte1