Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղամարդի՜կ, կինո եք, կինո. tert.am

Հասարակություն
Fransiakan-hambuyr

-Ալո, բարև Ձեզ, ներեցեք այս հայտարարությունը Դո՞ւք եք տվել .«Ձեր տանն անեմ տղամարդու բոլոր գործերը»: -Տիկին ջան, այո, բայց շատ կանայք սխալ են ինձ հասկացել, ես կուլտուրական գործերը նկատի ունեի, բայց նրանք լրիվ անկուլտուրական բան են հասկացել և առավոտից զանգում են: Երևի էն գրողը տարած «բոլոր» բառն է համը հանել. խայտառակ եղա քաղաքով մեկ, այ մարդ: -Մի րոպե.անկուլտուրականը կարծես գլխի եմ ընկնում որն է, բա կուլտուրական գործերը որոնք են, Դուք ի՞նչ ծառայություններ եք առաջարկում: -Դե փչացած բան-ման սարքելը էլի. փչացած ֆեն-մեն, փչացած թեյնիկ, մեխ խփեմ, դռելով ծակեմ, տղամարդն ի՞նչ ա անում տանը, ես էլ մի օրով դառնամ քո տան տղամարդը, բացի էն գործից, սաղ անեմ: Էն էլ թարսի պես, սաղ էն են ուզում, կուլտուրականով զանգողները շատ քիչ են, ես էլ կնկա, էրեխեքի տեր եմ, զանգում են ափաշքյարա առաջարկում, էս ի՞նչ բան ա, ոչ ամոթ ա մնացել, ոչ՝ աբուռ: 10-ից 8-ի միտքը ծուռ ա։ -Այնպիսի վիճակագրություն ներկայացրիք, որ մնում է ենթադրել, թե Հայաստանը մի անտղամարդաբնակ կղզի է դարձել, Դուք էլ կանանց կողմից հալածված միակ տղամարդը. այ քեզ բան, ուրեմն կանայք առանց Ձեզ տեսնելու, հենց այնպես զանգում ու սեռական մարտահրավեր են հա՞ նետում Ձեզ: Կարո՞ղ ա ուղղակի գլուխ եք գովում: -Տիկին ջան, աչքիս քո միտքն էլ ա ծուռ… Մանրամասներն այստեղ