Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղվարդի մանկապարտեզում սննդից երեխաներ են թունավորվել

Հասարակություն
10373269a36b6203754e9f72036108ba

Եղվարդի մանկապարտեզում արձանագրված  թունավորման դեպքի կապակցությամբ ԱՆ–ը տեղեկացնում է, որ  հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:   Տասներեք երեխա ներկա պահին բուժում է ստանում Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, ևս 2-ը տեղափոխվել են Երևան` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: ՀՀ առողջապահության նախարարության  մասնագետների խումբը տեղում  իրականացնում է համաճարակաբանական հետազոտություններ և կանխարգելիչ միջոցառումներ: Նախնական տվյալներով` թունավորումը պայմանավորված է սննդային գործոնով: Աշխատանքներ են տարվում նոր հիվանդների հայտնաբերման ուղղությամբ: ԱՆ ------------------------------------- ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Եղվարդի մանկապարտեզում թունավորումների վերաբերյալ

Ս.թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 19:17-ի սահմաններում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգությանպետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ֊ից՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի կապակցությամբ: Ահազանգից 15 րոպե անց տեղում են եղել Ծառայության աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները, կատարել են անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում՝ աշխատող անձնակազմի առողջական վիճակի, սննդային մատակարարների ցանկի, երեխաներին տրվող ճաշացանկի և տվյալ պահին սննդամթերքի մնացորդի քանակի մասին: Առկա սննդատեսակներից անմիջապես կատարվել է նմուշառում: Գործի են անցել նաև ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿԻ աշխատակիցները: Լաբորատորիայի կողմից կատարվել են նմուշների ընդունման անհրաժեշտ միջոցառումներ: Ներկայում նմուշները գտնվում են խիստ հսկողության տակ: Կիրականացվի ցուցանիշների նկատմամբ փորձաքննություն, որի արդյունքների մասին կտեղեկացնենք փորձաքննության ավարտից հետո: