Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սերունդներ. ցուցահանդես (տեսանյութ)

Հայ վարպետները շունչ ու կյանք են տվել քարին, փայտին ու մետաղին, սերնդից սերունդ, ժառանգաբար փոխանցել, զարգացրել ու արհեստը դարձրել արվեստ: Եվ այս ժառանգությունը մոռանալու իրավունքը չունենք: Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է «Սերունդներ» խորագիրը կրող ցուցահանդես: Գրիգոր Գրիգորյան, Ռոբերտ Տեր-Թադևոսյան, Վլադիմիր Կարապետյան, վարպետներ, որոնց հետ համագործակցել է Գրիգոր Խանջյանը: Արհեստավորների տոհմից սերող ժողովրդական վարպետ, դարբին Գրիգոր Գրիգորյանի ստեղծած մետաղյա ջահերը, մոմակալներն ու բազրիքներն իրենց ուրույն տեղն են գտել թանգարանի ձևավորման մեջ: