Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի եւ Վրաստանի սպորտի նախարարները հուշագիր են ստորագրել:

Սպորտ
sport-naxarar

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, որը ներկայումս պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, այսօր այդ երկրի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւան Կիպիանու հետ ստորագրել է 2015-2016 թվականների գործողությունների ծրագիր: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Ըստ այդ ծրագրի ՀՀ եւ Վրաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները այդ ժամանակահատվածում կիրականացնեն համագործակցության մասին ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթները: Ստորագրման արարողությունից հետո երկու երկրների նախարարները այցելելու են Թբիլիսիի սպորտի եւ ֆիզիկական կրթության համալսարան ու Օլիմպիական ռեզերվի պատրաստման կենտրոն, որտեղ կքննարկվեն երկու երկրների հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: