Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշտարակ-կաթ»-ը բարձրացրել է կաթնամթերքի գները

Հասարակություն
96defcdb357c8393a80077931e30f5dc

«Աշտարակ-կաթ» ընկերության գնորդներին այսօր անակնկալ էր սպասվում։ Կաթնամթերքի գները բարձրացել են միջինում 7-10 տոկոսով։ « «Աշտարակ-կաթ»-ը, սակայն, պարտադրված է բարձրացրել իր կաթնամթերքի գները»,- «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել են ընկերությունից։ «Արդեն մի քանի տարի է, ինչ մթերվող կաթի, կարագի, փաթեթավորող նյութերի գները երկու անգամ թանկացել են: Թանկացել է նաև էլեկտրաէներգիան, գազը, վառելիքը: «Աշտարակ-Կաթ» ընկերությունը մշտապես զսպել է կաթնամթերքի գնաճը իր ռեսուրսների, որի սպառումից հետո՝ վարկերի և պարտքերի հաշվին: Սակայն այդ միջոցներն անսպառ չեն, իսկ վնասները շարունակվում են կուտակվել: Գնային 7-10 տոկոսանոց բարձրացման նպատակը շարունակվող վնասների մի մասի փոխհատուցումն է»,- նշված է նամակում։ Ընկերությունը չի բարձրացրել միայն կաթի գինը, դա ունի իր պատճառները. «Ընկերությունը, գիտակցելով, որ կաթը համարվում է սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող ապրանք եւ առաջին անհրաժեշտության բարիք, կաթի գինը թողել է անփոփոխ: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ կաթնամթերքի մնացած բոլոր տեսակների արտադրության համար կաթը սկզբնաղբյուր է համարվում, եւ ցանկության դեպքում տնային տնտեսուհին կարող է տնային պայմաններում կաթից պատրաստել կաթնամթերքի մնացած տեսակները»,- պատասխանել են «Աշտարակ-կաթ»-ից :