Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտ
sport-shtanga3

Հայաստանի երիտասարդ ծանրորդները հերթական մեդալը նվաճեցին Կիպրոսում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Մինչեւ 20 տարեկան ծանրորդների մրցումներում 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 184 կգ ծանրաձողը եւ արդեն 9 կգ առավելություն ստացավ երկրորդ տեղը զբաղեցրած ռուսաստանցի Մարսել Գույդյայից: Հրում վարժությունում մեր ծանրորդն իրեն ենթարկեց 210 կգ ծանրաձողը եւ երկամարտում ցույց տվեց 394 կգ արդյունք: Մարսել Գույդյային, այնուամենայնիվ, հաջողվեց վերացնել 9 կգ տարբերությունը, իսկ անձնական քաշով նա հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մեր մարզիկը ստիպված բավարարվեց արծաթե մեդալով։