Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում

Հասարակություն
index17

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ՝ Ստեփանավանի, Տաշիրի, Մարտունու, Վարդենիսի, Ջերմուկի ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն