Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն խորհրդի նիստ չի անցկացրել

Քաղաքականություն
Urikhanyan-Tigran5

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նիստը այսօր տեղի չի ունեցել։ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստ լինելու դեպքում լրատվամիջոցները կտեղեկացվեն. «Մենք թափանցիկ ենք աշխատում ու եթե ԲՀԿ-ն որոշի նիստ անցկացնել, ապա դուք տեղեկացված կլինեք դրա մասին հավուր պատշաճի»։ Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակվել էր, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպելու է կուսակիցների հետ՝ լսելու Համաժողովրդական շարժման վերաբերյալ կատարված աշխատանքների հաշվետվությունը: Իսկ ավելի վաղ՝ նոյեմբերի 6-ին ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ էր հրավիրել և Համաժողովրդական շարժման մասին քննարկելու, որից հետո Գագիկ Ծառուկյանը հանձնարարել էր 2 շաբաթ անց զեկուցել աշխատանքների մասին։