Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսրով Հարությունյան. Ընդդիմությունը ես եմ

Քաղաքականություն
abf839a8c045ec7406d91766e5efa5b7

Ի՞նչ կարծիք ունի ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է ԱԺ-ում Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցի արտահերթ քննարկել։ Ըստ նրա՝ դրա հանրության պահանջը չկա, բացի այդ. «Այ, իրական ընդդիմությունը ես եմ, որովհետեւ մեր քաղաքական իրականության մեջ, ցավոք սրտի, ընդդիմություն է դիտվում այն, ով կարող է նախագահին հայհոյել»,-ասաց նա։ Իսկ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը պարոն Փաշինյանին հիշեցնում է` նա նախ իրենց խմբակցության պատգամավոր է, իսկ անդամները տեղյակ չեն նրա նախաձեռնությունից: Պատգամավոր նաեւ նշում է, որ ՀԱԿ դաշինքը նախընտրական ծրագրում ներկայացրել էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության պահանջը, բայց այդ հնարավոր չեղավ ՝ քիչ պատգամավոր ունենալու պատՃառով։