Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղամարդիկ ավելի հաճախ են թրաֆիքինգի ենթարկվում. բանավեճի թեմա

Հասարակություն
f14af2205ac6dcb96cac9fcfc9a216af

Թրաֆիքինգի տեսանկյունից տղամարդիկ ավելի խոցելի են քան կանայք, Հայաստանում երեխաները պաշտպանված են թրաֆիքինգից: Սրանք են այսօր Երևանում մեկնարկած բանավեճի թեմաները: Ազգային բանավեճի մրցույթին, որ կազմակերպել է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը» ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, մասնակցում են 40 ուսանող Հայաստանի վեց համալսարաններից՝ Երևան, Իջևան, Գավառ, Գյումրի, Գորիս, Կապան և Վանաձոր քաղաքներից: Մրցույթը հնարավորություն է տալիս իրենց բարելավելու հանրային խոսքի և բանավեճի հմտությունները: ԵԱՀԿ փորձագետը դասընթաց է վարել մասնակիցների համար թրաֆիքինգի խնդիրների վերաբերյալ ՝ բանավեճի մրցույթի ամփոփիչ փուլին նրանց ավելի լավ պատրաստելու նպատակով: Մասնակիցները նաև վերապատրաստվել են հետազոտական աշխատանքի և բանավիճելու լավագույն պրակտիկայի ուղղությամբ: Բանավեճի ակումբները հիմնադրվել են Հայաստանի մի շարք համալսարաններում «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» կողմից և նպատակ ունեն խթանելու քաղաքացիական մասնակցությունը ուսանողների շրջանում: