Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԱՆ պաշտոնյան՝ ալյուրին ֆոլաթթու խառնելու մասին (տեսանյութ)

Կառավարությունը հաստատել է Առողջապահության նախարարության կողմից մշակված օրենքի նախագծի փաստաթղթերը, որոնց համաձայն ալյուրի մեջ պետք է լինեն արհեստական հավելումներ՝ մասնավորապես` ալյուրը հարստացվելու է երկաթով և ֆոլաթթվով։ «Ալյուրի աղալու գործընթացում կորում են այդ անհրաժեշտ միկրոտարրերը, և այս ծրագրով փորձում ենք հացամթերքների մեջ վերադարձնել աղալու ընթացքում կորած այդ բաղադրիչները։ Իսկ դրանք կորում են այն պարզ պատճառով, որ դրանք տեղակայված են ցորենի հատիկի արտաքին շերտում,իսկ ժամանակակից տեխնոլոգիաները ձգտում են մաքսիմալ ստանալ ամենասպիտակ ձևը հացի՝ էնդոսպերմը»,-ասաց Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլայանը։