Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասկածվում է կողոպուտ կատարելու մեջ

Հասարակություն
MHM84330-copy

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 27-ին, ժամը 09.30-ին, Երևանի Բելինսկու փողոցի տներից մեկից բաժին բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Գարիկ Օ.-ն, ով նոյեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի /կողոպուտ/ 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով: